Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գրողի կարծիքը ժողովրդի կարծիքն է»

«Գրողի կարծիքը ժողովրդի կարծիքն է»
08.04.2015 | 12:35

Մեր տեղեկություններով`Թբիլիսիի պետական համալսարանը պատրաստվում է հրապարակելու ազգագրական ուսումնասիրություններ, որտեղ համշենահայերը ներկայացվելու են որպես իսլամացված վրացիներ: Այս մասին գրում է Armweeklynews.am-ը , նշելով, որ թուրքերի ֆինանսավորմամբ փորձ է արվում համշենահայության պատմությունը և մշակույթը վերագրել վրացիներին:

«Հերթական էժանագին պրովոկացիան է,- մեզ հետ զրուցում ասաց գրող Վահան Տեր-Ղազարյանը:- Ի՞նչ ասել է համշենահայերը վրացի են: Նիգերացիներ էլ կարող են ասել` նիգերիացի են: Պետք է ոչ թե լուրջ մոտենալ նման հայտարարություններին, այլ ծաղրանքով արձագանքել: Եթե ուսումնասիրությունները հրատարակվեն և պաշտոնապես նման հարց բարձրացվի, մեր մասնագետները կասեն իրենց խոսքը: Գրողի կարծիքը ժողովրդի կարծիքն է»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ